Արտաքին 3 տարի առաջ - 23:00 26-05-2023

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը տեսանելի ապագայում հնարավոր է. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Իսկապես, երեկ նախագահ Պուտինը, Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին և հանձնարարականներ տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները կհանդիպեն հաջորդ շաբաթ, այսինքն՝ մեկ շաբաթից։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհավաքվեն Մոսկվայում և կհղկեն այն խնդիրները, որոնք կան, կա սկզբունքային ըմբռնում, թե ինչպես լուծել դրանք, բայց մենք դեռ պետք է պայմանավորվենք մանրամասների շուրջ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե, ըստ Կրեմլի, կարելի է այս հանդիպումը վերջնական համարել խաղաղության պայմանագիր ստորագրումից առաջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ մեկ շաբաթից կհանդիպեն երեք երկրների փոխվարչապետները և կքննարկեն տեխնիկական հարցերը։ Նրա խոսքով՝ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», ուստի «աշխատանքային մակարդակում այլեւս չպետք է ստեղծվեն արհեստական ​​խոչընդոտներ»։

Պեսկովը մեկնաբանել է, որ ամեն ինչ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարևորն ամեն դեպքում վերջնական արդյունքն է։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի շտապում, և դժվար թե հիմա ինչ-որ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայամանգրի ստորագրման ճշգրիտ օրը։

«Չնայած, նորից, ինչպես երեկ հանդիպման ժամանակ ասվեց, այժմ շատ առումներով փոխվել են հանգամանքները և փաստացի հայեցակարգային առումով։ Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում կնքել խաղաղության պայմանագիր»,-եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել