Արտաքին 3 տարի առաջ - 16:00 26-05-2023

Թուրքիան պատրաստ է դրական քայլեր ձեռնարկել, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերություններում դրական քայլեր ձեռնարկել, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն միևնույն ժամանակ դրական է գնահատել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի վերջին հայտարարությունը։ «Մենք դրական ենք գնահատում Երևանի վերջին հայտարարությունը։ Մենք աջակցում ենք դրան»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ունի դրական քայլեր ասելով։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս՝ պայմանով, որ ապահովվի տարածաշրջանի հայ բնակչության անվտանգությունը։ Նա նաև ընդգծել էր, որ Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտի և Բաքվի միջև։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին նշել էր, որ Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն «անխուսափելի է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի