Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:30 25-05-2023

Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։

Ավելի վաղ kommersant.ru-ն գրել էր, որ մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը։

Ըստ կայքի՝ Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «երկիրը միավորել»՝ Հայաստանի տարածքով ամուր նյութատեխնիկական կապ հաստատելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը