Արտաքին 3 տարի առաջ - 20:30 25-05-2023

Մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, հանդիպումը կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում։

Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը լուրջ և խորն է, և դա պետք է շարունակվի ապագայում, քանի որ տարածաշրջանային համագործակցության ներուժը մեծ է։ Նա հույս է հայտնել, որ դա կշարունակվի նաև ապագայում։

Բացի այդ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կառուցված են հավասարության ու միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, եթե խոսենք երկկողմանի հիմքի մասին, բարձր մակարդակի վրա են, աստիճանաբար զարգանում են հավասարության սկզբունքներով՝ հաշվի առնելով միմյանց շահերը»,- ասել է նա։

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարություններից հետո խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայության գալն ավելի հեշտ կընթանա։ Նրա խոսքով՝ դա հիմնական գործոնն էր, որի շուրջ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ։




Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»