Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:21 25-05-2023

«Ճերմակ» հիվանդանոցի ոչ ճերմակ վիճակը. Գյումրին վաճառում է հուշարձան շենքը

Գյումրիի պատմական միջուկում գտնվող «Ճերմակ հիվանդանոցի» շենքը, Գյումրիի քաղաքապետարանը հանել է աճուրդի։

Հարկ է նշել, որ դեռևս անցած տարի Գյումրիի ավագանու կողմից որոշվել էր հիվանդանոցի շենքը վարձակալության տրամադրել: Ավելին՝ հանրային լսում էր տեղի ունեցել, քննարկվել 3 հայտ։

Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել, իսկ մեկի դեպքում՝ որպես հյուրանոց: Քաղաքապետարանի կողմից անցած տարվա մայիս ամսին լսել են երեք հայտատուների առաջարկներն էլ, բայց այդպես էլ չեն գտել ամենաշահավետ առաջարկը, որի հիմքում հանրային շահը կլիներ։

Նախորդ տարվա որոշումից մոտավորապես ինը ամիս անց՝ Գյումրիի քաղաքապետարանն ավագանու հաստատմանն է ներկայացրել «Ճերմակ հիվանդանոցի» շենքը ոչ թե վարձակալության տրամադրելու, այլ աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին սահմանելու հարցը:

Նշենք, որ հիվանդանոցի շենքի համար, որպես մեկնարկային գին սահմանվել է 1 մլրդ 100 մլն դրամ։



Գյումրիի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները շտապում են հիշեցնել, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վաճառքը չի բխում համայնքի բարօրությունից ու առավել ևս շահերից։ Քաղաքապետարանը անհաղորդ է մնում կարծիքներին և ստացվում է, որ «Ճերմակ հիվանդանոցի» ճակատագիրը, այնքան էլ ճերմակ չէ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է Գյումրիի քաղաքապետարանի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան