Արտաքին 3 տարի առաջ - 15:00 25-05-2023

Ադրբեջանն Իսրայելին թույլ չի տա իր տարածքից հարձակվել Իրանի վրա. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի միջամտում այլ երկրների հակամարտություններին, հետեւաբար թույլ չի տա Իսրայելին իր տարածքից հարձակվել Իրանի վրա։ Այս մասին Ռզաևն ասել է իսրայելական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ ներկայումս իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ ցածր մակարդակի վրա։ «Իրանի հետ մեր հարաբերությունները, ցավոք, գտնվում են շատ ցածր մակարդակի վրա։ Որպես աշխարհիկ պետություն՝ մենք կտրականապես դեմ ենք միջազգային հարաբերություններում կրոնական մոլեռանդության ներդրմանը»,- ասել է նա։

Ռզաևը նշել է նաև, որ Ադրբեջանն ակտիվորեն մասնակցել է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնմանը։ Նրա խոսքով՝ երկու երկներն էլ Ադրբեջանի վաղեմի բարեկամներն են։ «Եվ երբ մեր ընկերների միջև տարաձայնություններ կային, մենք ամեն ինչ անում էինք, որ նրանք ընդհանուր լեզու գտնեն»,- հայտարարել է նա։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարը ժամանել է Իսրայել՝ «Տեսլական և ռազմավարություն անորոշության դարաշրջանում» համաժողովին մասնակցելու համար։





Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը