Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:45 25-05-2023

Հայկական լրատվամիջոցները՝ որպես Հայաստանի հայելի

Հայաստանյան լրատվամիջոցների համար, մեղմ ասած, ժամանակները շատ խառն են ու բարդ։

Նախ, գրեթե բոլոր լրատվամիջոցները այսօր ֆինանսական խնդիրների առաջ են, դրանից բացի՝ իշխանության կողմից ճնշումները ավելի սաստիկ են դառնում։ Խնդիրը ոչ միայն քաղաքական գործիչների, պաշտոնյաների լկտի պահելաձևն է, այլև կոնկրետ արշավանքը լրատվամիջոցների դեմ՝ հայցերի տարափի տեսքով։

ՔՊ-ականները որոշել են հարստանալ լրատվամիջոցներից փող պոկելով՝ միանգամից մի քանի լրատվամիջոցի դատի տալով, այս թեմային դեռ անդրադառնալու առիթներ կլինեն։

Ինչ վերաբերում է ֆինանսական վիճակին, ապա մեր տեղեկություններով՝ լուրջ խնդիրների առաջ է կանգնել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, yerkir.am կայքը։

Ֆինանսական խնդիրների պատճառով փակվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին պատկանող ParaTV-ն, որը, թվում է, թե երբեք ֆինանսական խնդիր չպետք է ունենար։

Եվ մինչ ավանդական, կենսագրություն, փորձ ունեցող լրատվամիջոցները փակվում են, նորելուկները հայտարարում են նոր մեդիագործունեություն ծավալելու մասին։

Խաչատուր Սուքիասյանի լրատվամիջոցից հայտնի, ընդդիմադիրներին «սուր» հարցեր տվող լրագրող Նանե Իսրայելյանը հայտարարել է նոր լրատվամիջոց հիմնելու մասին և նշել, թե պայքարելու է հանուն արդարության ու Հայաստանի հզորացման։ Նորաբաց լրատվամիջոցն արդեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում 103 հազար հետևորդ ունի։ Սակայն վերափոխումների մեջ առկա են նաև ուրախացնող փոփոխություններ։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ վերափոխումների է ենթարկվում Հայաստանի ամենալուրջ լրատվամիջոցներից մեկը՝ «Առավոտ»-ը, որը թերթից և լրատվական կայքից բացի՝ դառնալու է նաև առցանց հեռուստատեսություն, իսկ նոր պրոյեկտը ղեկավարելու է հայտնի սցենարիստ Սարգիս Մնոյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան