Արմավիրում, Գեղարքունիքում և Արագածոտնում 20 բնակավայրերում կկառուցվեն նոր կրթահամալիրներ. կառավարությունը 396,6 մլն դրամ հատկացրեց
copy image url

Արմավիրում, Գեղարքունիքում և Արագածոտնում 20 բնակավայրերում կկառուցվեն նոր կրթահամալիրներ. կառավարությունը 396,6 մլն դրամ հատկացրեց

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:27 25-05-2023
«Աշխատանքների արդյունքում մենք կունենանք 20 կրթահամալիր՝ Արագածոտն Արմավիր և Գեղարքունիք մարզերում, ինչպես նաև կիրականացվի 22 նոր դպրոցի կառուցման աշխատանքներ և այս նախագծով իրականացվելու է անհրաժեշտ նախագածանախահաշվարկային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերում»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով 2023 թ բյուջեից վերաբաշխման հերթական նախագիծը

Որաշմամաբ ԿԳՄՍ-ի բյուջեում վերաբաշխման արդյունքում 396 մլն 600 հզր դրամ հատկացվեց Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կրթական հաստատությունների կառուցման նախագծամ համար:

«Այս նախագծով մենք իրականացնելու ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար միջոցների հատկացումը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ըստ Անդրեասյանի, արդյունքում 30 հազարից ավել աշակերտ ունեցող 42 հաստատություն Արագածոտնում, Արմավիրում և Գեղարքունիքում կունենան ամբողջովին նոր, պայմաններին բավարարող և արդիական գույքով հագեցված կրթահամալիրներ և դպրոցներ, իսկ Ալագյազի դպրոցը վերանորոգելու փոխարեն նորը կկառուցեն:

Նշված նախապայմաններից ելնելով ՀՀ Արագածոտնի մարզում ընտրվել է թվով 7 բնակավայր, Արմավիրի մարզում՝ թվով 4 բնակավայր, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 9։ Կրթահամալիրների ստեղծման ծրագրի շրջանակներում մարզեր կատարած այցերի և իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որտեղի դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր (Արագածոտնի մարզում՝ 8 բնակավայր, Արմավիրի մարզում՝ 8 բնակավայր, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 6 բնակավայր): Ժաննա Անդրեասյանը փաշինյանական ոճով թվարկեց բոլոր բնակավայրերն ու դպրոցները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված