Արայիկ Հարությունյանը հավակնում է ադրբեջանական կառավարիչ դառնալուն
copy image url

Արայիկ Հարությունյանը հավակնում է ադրբեջանական կառավարիչ դառնալուն

Ներքին 1 տարի առաջ - 18:37 24-05-2023
«Այն, որ Նիկոլ Փաշինյանը կատարելապես անգաղափար, անսկզբունք, անառանցք անձնավորություն է, հայտնի է, բայց Նիկոլ Փաշնյանը որևէ նոր բան չի ասել, որովհետև Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքնին կանխորոշում էր ոչ միայն Արցախի՝ Ադրբեջանին հանձնելն ամբողջությամբ, այլև Արցախի հայաթափությունը ամենամոտ պատմական ապագայում, որը էլ ավելի կարճ է դարձել Ուկրաինական դեպքերի պատճառով»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին՝ նա նշեց, որ Հարությունյանն այնքան անկարևոր անձ է, որ ժամանակ չի գտել նրա ուղերձները կարդալու համար։ Այնուամենայնիվ նա նշեց, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ամենաանմիջական գործակիցն է։

«Այստեղ մեզ չպետք է տարակուսանքի հանգեցնի այն հանգամանքը, որ նրանք տարբեր խավերից են սերում, որովհետև հայտնի է, որ 13 տարի Արցախում իշխած Բակո Սահակյանի օրոք 11 տարի՝ 2007 թ-ից ի վեր, Արցախի վարչապետ կամ պետնախարար է աշխատել Արայիկ Հարությունյանը։ Նա Արցախում քրեական օլիգարխ և քաղաքական խեղկատակ էր միշտ՝ իր ի հայտ գալու առաջին օրվանից, բայց հոգեկերտվածքների, աշխարհայացքների ու արժեհամակարգերի հարազատությունը նրա և Նիկոլ Փաշինյանի միջև միանգամայն կանխորոշել են նաև քաղաքական իրադրային համագործակցությունը, որը ցայսօր ևս շարունակվում է։ Պարզապես, Արայիկ Հարությանը դեռ չի կարող կամ զգուշանում է ասել այն, ինչին միտված են նրա բոլոր գործողությունները վերջին շրջանում, այն է՝ աննկատ կերպով նախապատրաստել Արցախի մնացորդը Ադրբեջանի վարչական մնացորդը դառնալու հաստատմանը։ Միանշանակ, Արայիկ Հարությունյանը տարբեր պատմական իրավիճակներում կարող էր տարբեր դերեր ստանձնել, նա շատ մոտ է ադրբեջանական կառավարիչ դառնալու հավակնորդի դերին, բայց դեռ ձևեր է թափում՝ ինքն էլ, նրա ամբողջ շրջապատն էլ»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC