Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:56 24-05-2023

Այնպես չէ, որ թթվասերի մեջ միայն 100 տոկոս կաթ պետք է լինի. Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Հայաստանում արտադրվող կաթնամթերքի մեջ կան հավելումներ, որոնք չպետք է լինեն։

«Պետք է որոշակի ժամանակ տանք ու ասենք՝ այս օրվանից Հայաստանում արգելվում է այդ հավելումների օգտագործումը, քանի որ դա կանցերոգեն է, դրա հետևանքները պետության ու հասարակության վրա հետո շատ թանկ է նստում։ Երեխաներն են հիմնականում ուտում կաթնամթերք։ Դա հասարակության անվտանգության կարևորագույն գործոն է»,- ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորի հացին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ 2018 թվականին հանձնարարել էր ստուգել, թե ինչ կա թթվասերի մեջ և իրեն զեկուցել են, որ թթվասերի մեջ կաթ չկա։

«Կա սոյայի յուղ և այլն։ Բայց այնպես չէ, որ դա առողջության համար վտանգավոր է։ Այլ բան, որ դա թթվասեր չէ։ Դրանք տարբեր բաներ են։ Մարդկանց մեջ սխալ տպավորություն չստեղծվի, հակառակ դեպքում կստացվի, որ մենք գիտենք՝ մարդկանց համար վտանգավոր բան ենք վաճառում և թույլ ենք տալիս։ Չկա նման բան։

Կան հավելումներ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր չեն։ Ասել եմ՝ չպետք է թողնենք վրան գրեն թթվասեր։ Ընթացքում արտադրողներն ավելացրել են թթվասերի բաղադրությունը, որպեսզի թթվասեր համարվելու հնարավորություն ունենա։ Այնպես չէ, որ թթվասերի մեջ միայն 100 տոկոս կաթ պետք է լինի։ Օրինակ, սոյան վտանգավոր չէ, ընդհակառակը շատ օգտակար սննդամթերք է։

Ուզում եմ տարբերակենք՝ սննդի ստանդարտը սննդի անվտանգությունից։ Այսինքն ձեր ասածը մարդու առողջության համար վտանգավոր չէ, այլ բան, որ պետությունն ասում է՝ մենք պետք է ունենանք թթվասերի ստանդարտ բաղադրատոմս, որ թթվասեր կոչվի»։

Փաշինյանը նշեց, որ մոտ 1 շաբաթ առաջ Սյունիքի մարզի երեխաների հետ կրկին այս թեմաներով էր խոսում․ «Ես ասացի՝ այն կովը, ով ցրտադիմացկուն չի, նա կով չի։ Ավելին ասեմ, էն կովը, որն օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով ինքն էլ կով չի։ Զվարճալի է հնչում, բայց իրականություն է։ Օրը 10 լիտր կաթ տվող կովը տնտեսապես վնասաբեր է»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան