Ներքին 3 տարի առաջ - 17:10 23-05-2023

Սա դառնում է գռդոն․ Երևանի ավագանու անդամները բողոքում են

«Ի՞նչ սզբունքով եք համարակալում օրակարգի հարցերը, եթե չզեկուցվող հարցերը, ըստ էության, չեն համարվում քվեարկված հարցեր»,- Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին։

Ըստ նրա, ներկայիս մոտեցումը մոլորության մեջ է գցում մարդկանց։

«Խնդիրը գիտեք ինչում է։ Դուք կարող էիք դրանք երրորդ համարի տակ «a, b, c, d, e» համարակալումով ձևակերպել, որպեսզի դա մի հարցի տակ անցներ։ Մարդկանց մոլորության մեջ եք գցում։ Տպավորությունն այդպիսին է։ Ես երկու ամիս է չեմ վճարվում այդ պատճառով, քանի որ չեմ հասկացել, որ չզեկուցվող հարցերը չեն հաշվվում։ Ինձ որևէ մեկը չի զգուշացրել», - ասաց Սարգսյանը

Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ քվեարկումն իրականացվում է մեկ փաթեթով, բայց յուրաքանչյուր հարցի մասով կայացվում է առանձին որոշում։

«Հաշվի առնելով, որ սա նախավերջին նիստն է և հինգ տարի արդեն աշխատել ենք այս տեմպով, առաջարկում եմ հաջորդ ավագանու համար նոր բան մտածել։ Հիմա այս փուլում ուշացած է։ Ես հասկացա՝ դուք ուզում եք, որ «1, 2, 3»-ի փոխարեն լինի «a, b, c», բայց կրկնեմ՝ սա մեկ հարց չէ, սա երկրորդ հարցի ենթակետերը չեն, որպեսզի մենք «2-ի a, 2-ի b, 2-ի c» համարակալենք։ Չզեկուցվողում ներառված այս բոլոր հարցերն առանձին հարցեր են, առանձին որոշումներ»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը։

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ հարցեր կան, որոնք չզեկուցվող մի փաթեթով են, սակայն դրանց մի մասին իրենք ուզում են կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկել։ «Հարցեր կան, որին կողմ ենք, բայց մի փաթեթով են քվեարկվում, ստիպված դեմ ենք քվեարկում։ Սխալ մոտեցում է, եթե անգամ չզեկուցվող է, եկեք տարանջատենք, ունենք 9չզեկուցվող հարց, ունենանք 9 քվեարկութուն։ Օրինակ, չզեկուցվող կարող էր լինել նաև, օրինակ, էլվինա Մակարյանի անունով փողոց անվանակոչելու հարցը»։

Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ համամիտ չէ այս վերջին դիտարկման հետ, քանի որ փողոցների անվանակչությունը պետք է հանրային ձևով արվի։

«Լավ, իսկ Ֆորշին բնակարան նվիրելը հանրային ձևով չպետք է արվի՞։ Վատ բա՞ն եք անում։ Այսպիսի վիճակով մենք թուլացնում ենք ավագանու ինստիտուտը։ Բայց սա դառնում է գռդոն՝ բերեցինք, գռդոն արեցինք, գնացինք»,- ասաց Մանրիկյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան