Ներքին 3 տարի առաջ - 12:42 23-05-2023

Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը. Սաղաթելյան

Հայ ժողովուրդը 5-6 ամիս ժամանակ ունի կանխելու Արցախի և Հայաստանի հանձնումը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մեզ համար անակնկալ չէր։ Վերջին օրերին Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը, ինչպես նաև ժամանակացույցը», - ասաց Սաղաթելյանը։

Նրա կարծիքով՝ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման արդյունքներով կողմերը հանդես կգան նոր եռակողմ հայտարարությամբ, կապիտուլյացիայի մասին պայմանագրի քննարկումները կշարունակվեն Քիշնևում։ Բրյուսելում պայմանավորվածություններ ձեռք կբերվեն համաձայնագրի նոր սկզբունքների շուրջ, որն ըստ էության կվավերացվի հոկտեմբերին Գրանադայում կայանալիք հանդիպման ժամանակ:

Այդ իսկ պատճառով Սաղաթելյանը կարծում է, որ հայ ժողովուրդը և նրանք, ովքեր անտարբեր չեն երկրի ճակատագրի հանդեպ, կես տարի ժամանակ ունեն այդ գործընթացը կանխելու համար։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ նա ասաց որ չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ և պայքարելու են մինչև վերջին շունչը:

«Այն բոլոր խոսակցությունները, թե ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարեցրել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և պնդեց, որ նախորդ տարվա պայքարը հետաձգել է Փաշինյանի այսօրվա սկսած գործընթացները, իսկ առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում համախմբելու են ժողովրդին և դուրս են բերելու պայքարի:

«Փաշինյանի խոսքերը ՀՀ պետականության գոյությունը դնում է վտանգի տակ»,-ասաց Սաղաթելյան:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան