Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:36 23-05-2023

Ադրբեջանի հետ հնարավոր չէ որևէ զիջում. դա դուռ կբացի նոր ցեղասպանության. Ոսկանյան

Տեղաբնիկ մի քանի ժողովուրդների բնօրրանների ապօրինի բռնազավթման, նրանց հանդեպ ցեղասպանության, ուծացման և «ադրբեջանականացման», տարածքի կովկասյան, հայկական և իրանական պատմության ու մշակույթի աղճատման և յուրացման քաղաքականությամբ և օսմանյան սվիններով միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաև նշել է. «Հարավային Կովկասի մարմնի վրա, ցավալիորեն, գոյացած քաղցկեղային այս պալարը խաթարել և խաթարում է մեր տարածաշրջանի ոչ միայն բնականոն քաղաքական ու քաղաքակրթական զարգացումը, այլ նաև ագրեսիայի, ծավալապաշտության և մարդատյացության մշտական աղբյուր է իր ամբողջովին բարբարոսսկան բնույթով ու վարչախմբով, ուստի դրա հետ ոչ միայն հնարավոր չէ խաղաղ գոյակցություն, այլ որևէ զիջում, քանզի դա դուռ է բացելու նոր ցեղասպանության և վայրագությունների»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան