Մամուլ 3 տարի առաջ - 08:52 23-05-2023

Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը՝ Արցախի հետ կապված։ Ասաց․ «86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»։

Ապա կրկնեց այն միտքը, թե ՀՀ բոլոր կառավարություններն անցյալում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։


«Իսկ ես ավելի եմ կոնկրետացրել՝ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քառ․ կմ տարածքային ամբողջականությունը․․․ Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,- ասաց նա»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը