Արտաքին 3 տարի առաջ - 19:00 22-05-2023

Թուրքիայի նախագահի ադրբեջանցի թեկնածուն երկրորդ փուլում կաջակցի Էրդողանին

Թուրքիայի նախագահական ընտրություների արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, ծագումով ադրբեջանցի թեկնածու Սինան Օղլանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գորածակալությունը։

Օղանն ընդգծել է, որ հանդիպել է ինչպես Էրդողանի, այնպես էլ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, սակայն ընդդիմադիրները իրեն չեն կարողացել համոզել։

«Մենք երկու թեկնածուների հետ էլ հանդիպումներ ենք անցկացրել, ուզում եմ ընդգծել, որ որոշումը չի կայացվել որևէ գործարքի շրջանակներում։ Ընդդիմադիր Ազգ դաշինքը չկարողացավ համոզել մեզ։ Ես կոչ եմ անում նրանց, ովքեր մայիսի 14-ի առաջին փուլում քվեարկել են իմ օգտին, մայիսի 28-ին իրենց ձայնը տալ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- ասել է նա։

Սինան Օղանը կարևորել է Թուրքիայում գտնվող մի քանի միլիոն անօրինական միգրանտների վտարումն ու վտարման ժամանակացույցի ստեղծումը։ Վերջինս միևնույն ժամանակ շեշտել է ահաբեկչական բոլոր խմբավորումների դեմ պայքարը շարունակելու կարևորությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին