Ներքին 3 տարի առաջ - 22:28 22-05-2023

Ենթադրում եմ՝ առաջին նախագահը բավարար չափով տեղեկացված չէ

«Ես չեմ կարծում, որ դա մեկնաբանության կարիք չունի։ Առաջին նախագահն իր կարծիքը հայտնել է, ենթադրում եմ՝ բավարար չափով տեղեկացված չէ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտահոգությանը, ըստ որի՝ ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը:

«Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի»,-գրել էր Տեր-Պետրոսյանը:

Խաչատրյանն ասաց, որ երևույթի մասին ցանկացածն ունի իր կարծիքն արտահայտելու իրավունքը։

«Կարծում եմ՝ ավելի հստակ այսօր ասուլիսում վարչապետը ներկայացրեց երևույթի մասին դիրքորոշում»։

Անդրադառնալով իր անձնական դիրքորոշմանը 44-օրյա պատերազմում զոհված ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելուն՝ նա ընդգծեց, որ առհասարակ, կարծում է, որ իրավական գործընթացներին խառնվելը ճիշտ չէ։

«Միաժամանակ, իրավական գործընթացների առիթ ստեղծելն էլ ողջունելի բան չէ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից