Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:38 22-05-2023

Հայաստանի իրավական համակարգը դեռ այսքան բռնաբարված չի եղել

«Ստեղծված իրավիճակը անբարտավարության գագաթնակետն է, անբարոյականության ամենահավանական արտացոլանքը ՀՀ իշխանությունների կողմից։ Զոհված հերոսի մայր է բանտարկվել և գտնվում է քրեակատարողական հիմնարկում, մեկնաբանությունները թողնում եմ մարդկանց դատողությանը։ Եթե ասում են, որ Գայանեն հանցագործություն է արել, ուրեմն ասեմ՝ հանցագործություն էր 5000 տղաներին մատաղի պես զոհելը, և ինչպես Աննա Հակոբյանն էր ասում, հանուն ոչնչի, մենք դա տեսնում են Եռաբլուրի մեծությունով»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց նստացույցի մասնակից, Արցախի բնակիչ, լրագրող Տաթև Վիրաբյանը։

Ըստ Տաթևի՝ Գայանե Հակոբյանի կալանավորումը կարված գործ է ևս մեկ անգամ պետությունն ապացուցում է, որ այս ամենն արվում է զոհված զինվորների ծնողների անունը վարկաբեկելու համար․ «Զոհվածի մոր և առհասարակ մայրերի ինստիտուտն են ուզում վարկաբեկել։ Իշխանության կողմից դատարանի որոշումը սպասելի էր։ Հայաստանի իրավական համակարգը դեռ այսքան բռնաբարված չի եղել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան