Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:57 22-05-2023

Փաշինյանն իր բնույթով հանձնող տեսակ է

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց, որ իր նշած 86 600 քմ տարածքով Ադրբեջանը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Oragir.News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ սա Փաշինյանի մատուցած հերթական դոզան է։

«Մինչև սա, նա հայտարարում էր, որ պատրաստ էր ճանաչել, բայց քառակուսի կմ չէր նշում, նա շեշտում էր, որ այդ քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, նա ասոում էր նաև, որ պատրաստ է ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրով և երբեք չի խոսեցել այն վերապահումների մասին, որ նշված է Ալմաթայի փաստաթղթում։

Նրա այդ հայտարարություններին զուգահեռ Ալիևը հայտարարություններում ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին և ասում՝ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով իսկ նա Ադրբեջանի ձեռքերը բացել է զենքի ուժով լուծել հարցը, դրանից հետո Ալիևը պահանջում էր Փաշինյանից, որ նա ասի՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, և սա Ադրբեջանի հերթական պահանջն է, որ Նիլոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց»,- ասաց Գալստյանը։

Գալստյանը նշեց, որ մեծ հաշվով կարող ենք ասել, որ Փաշինյանը Արցախը Ադրբեջանին հանձնելու իր մտադրությունը գործի է դրել 2018թ-ից։ «Սա հերթական քայլերն է, եթե հանրությունը դեմը չառնի, ապա Արցախը հանձնելուց հետո անցնելու են Հայաստանի տարածքներին կտոր-կտոր հանձնելուն, որովհետև Փաշինյանը իր բնույթով հանձնող տեսակ է, նա հայազգի պարտության սիմվոլն է»,- ասաց նա։

Գալստյանը նշեց, որ նման հայտարարությունից հետո Արցախի իշխանություններն ունեն անելիք։ «Արցախի իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը դնել կասկած տակ և անել նման անհեթեթ հայտարարություններ, բայց քանի որ տեսնում ենք, որ Արցախի իշխանական թևից նման հակադարձում չի հնչում, կարելի է ասել, որ լուռ համաձայնությամբ կատարվում է մի ընդհանուր ծրագիր, որը նախատեսված է հայ ազգի համար և մինչև ազգը ոտքի չկանգնի, այդ ծրագրում բեկում չի մտցվելու և այս պարտությունների շղթան շարունակվելու է»,- եզրափակեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը