Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 22-05-2023

Էրդողանը վստահ է, որ երկրորդ փուլում ռեկորդային թվով ձայներ է ստանալու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի բնակչությանը կոչ է արել չվստահել այն քաղաքական գործիչներին, ովքեր հակասական խոստումներ են տալիս ընտրողներին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է երկրի բնակչությանն ուղղված իր ուղերձում։

«Չի կարելի վստահել ընտրողների մասին տրամագծորեն հակառակ հայտարարություններ անողներին։ Մենք, իհարկե, չենք կարող նրանց վստահել մեր երեխաների ապագան»,- ասել է նա։

Էրդողանը շեշտել է, որ չի կարելի վստահել նրանց, ովքեր ընտրություններից առաջ քաղաքացիներին անվճար բնակարան են խոստանում և միաժամանակ փորձում են երկրաշարժի գոտու տուժած բնակիչներին վտարել ժամանակավոր կացարաններից։ «Ժողովուրդը կշահի՞ նրանցից, ովքեր ոչ մի օգտակար բան չեն արել երկրի համար պետական ​​կառույցներում աշխատանքի ընթացքում, ինչպես նաև իրենց ողջ քաղաքական կարիերայի ընթացքում։ Հնարավո՞ր է վստահել նրանց, ովքեր խոստովանել են, որ համագործակցում են Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության անդամների հետ»,- նկատել է նա։

Թուրքիայի գործող նախագահը նշել է նաև, որ չի կարելի վստահել նրանց, ովքեր հայտարարում են անօրինական գործողությունների կազմակերպիչներին կալանավայրերից ազատելու իրենց պատրաստակամության մասին։ «Կարելի՞ է ակնկալել, որ նման անձինք կպայքարեն ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ի՞նչ բարոյականության ու էթիկայի մասին կարելի է խոսել քաղաքական պայքարում շանտաժի, սպառնալիքների, ճնշումների դիմողների նկատմամբ»,- կարծում է նա։

Վերջինս միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ ընտրությունների երկրորդ փուլում ռեկորդային թվով ձայներ կստանա։ Նա հիշեցրել է, որ մայիսի 14-ին կայացած քվեարկության արդյունքների համաձայն՝ նոր գումարման խորհրդարան է անցել իր գլխավորած Ժողովուրդ դաշինքի 323թեկնածու, ինչը թուրք ժողովրդի կամքի արտացոլումն է։

«Միառժամանակ Ժողովուրդ դաշինքի թեկնածուն (նկատի ունի իրեն-խմբ) ստացել է ընտրողների 49r.5 տոկոսի կամ ավելի քան 27 միլիոն քաղաքացիների աջակցությունը։ Աստծո կամքով, քվեարկության գալիք երկրորդ փուլում ժողովրդի կամքի և աջակցության շնորհիվ մենք նույնպես ռեկորդային թվով ձայներ կհավաքենք»,- եզրափակել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան