Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:24 22-05-2023

Աշոտ Փաշինյանը դիշովկա է. Մարգարիտա Խաչատրյան (Մառոզ)

Դա շինծու քրեական գործ է, ոչ մի առևանգում չի եղել։ Աշոտ Փաշինյանն իր ոտքով նստում է սևազգեստ մոր մեքենան, գնում է, որ հետը զրուցի, հետո իրեն մեքենայից գցում է։ Սա սարքած գործ է, և ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանությունը վերաբերմունք չունի զոհված զինվորների ընտանիքների, առավել ևս միակ որդուն կորցրած մոր նկատմամբ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ իշխանությունն այս կերպ փորձում է զևասզգեստ մայրերին կոտրել և վարկաբեկել․ «Մեզ տեսնելով էլ ո՞ր մայրը կհամաձայնվի, որ իր տղան գնա բանակ, ծառայի։ Մենք տվել ենք մեր կյանքի ամենաթանկը, բայց հետ չենք ստացել, դրա հետ մեկտեղ չենք կոտրվել։

Այսօր Փաշինյանը փորձում է այդ քայլերով մեզ կոտրել, մեզ սևացնել ու նսեմացնել։ Մենք բոլորս Գայանե ենք, չե՛նք տրտնջալու և կանգնելու ենք նրա կողքին մինչև վերջ»։

Զոհվածի մայրը նշեց, որ այս պահին վատառողջ է և խնդիր ունի քայլելու հետ, սակայն, երկու օր մասնակցել է ծնողների նստացույցին․ «Իմ հասարակական կառույցի ղեկավարները բոլորը կառավարության մոտ են, ծնողների կողքին, ես վատառողջ եմ, բայց նրանց կողքին եմ եղել»։

Տիկին Խաչատրյանը լիահույս է, որ իրենց պայքարի շնորհիվ կհասնեն Գայանե Հակոբյանի ազատությանը, սակայն, Աշոտ Փաշինյանը պետք է նաև ցուցմունքը հետ վերցնի․ «Աշոտ Փաշինյանն իրականում տղավարի կեցվածք պետք է ունենար, 25 տարեկան տղան այդքան դիշովկա չի կարող լինել։

Նա համ հայտարարում է, որ պատերազմ է անցել, համ էլ զոհվածի մոր նկատմամբ նման ցուցմունք է տալիս։ Եթե ինքն իր ցուցմունքը հետ չվերցնի, ուրեմն այս քրեական գործը շարունակություն կունենա։ Բայց մենք պայքարելու ենք մինչը վերջ, որ հասնենք Գայանեի ազատությանը»,-եզրափակեց Խաչատրյանը։

Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։

Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի