Ներքին 3 տարի առաջ - 09:27 21-05-2023

Հավերժ Սամվել Ալեքսանյան. Նիկոլ Փաշինյանի Հայաստանում մենաշնորհները նաև առցանց տիրույթում են

Հայաստանում մենաշնորհներ չկան, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ ժողովուրդը հավատաց նրա խոսքին։
Իսկ դրանից հետո բոլոր ժամանակների իշխանությունների «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը ընդլայնեց իր մենաշնորհային գործունեությունը՝ օֆլայն տիրույթից տեղափոխվելով օնլայն տիրույթ։

Ամենեւին էլ պատահական չէ, որ այսօր ամենամեծ օնլայն առեւտրի ցանցում՝ «Վայլդբերիսում» չես կարող պատվիրել շաքարավազի տեսակներ, ալյուր եւ բոլոր այն ապրանքատեսակները, որոնց շուկայում Ալեքսանյանը գերիշխող դիրք ունի։

Օնլայն առեւտրի աշխարհում այս «մենաշնորհին» հասնելու համար Ալեքսանյանին առերևույթ օգնել է իր կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահն է՝ Հայաստանի կողմից ընտրված, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Իսկ իրականում նման մենաշնորհ չէր կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան