Արտաքին 3 տարի առաջ - 18:00 20-05-2023

Վրաստանում Լավրովի դստեր ընտանիքի անդամի հարսանիքը դժգոհությունների պատճառ է դարձել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովայի հետ հանգրվանել է Վրաստանի Կախեթիի մարզի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրում։ Այս մասին տեղեկացնում է վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը։

Հաղորդվում է, որ Կղվարելիում նախատեսված է Եկատերինա Լավրովայի ամուսնու եղբոր հարսանիքը:

Այս տեղեկությունը Վրաստանում իրարամերժ քննարկումների պատճառ է դարձել։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա ընտանիքի անդամները, այդ թվում դուստրը, գտնվում են արևմտյան պատժամիջոցների ներքո։

Հայտնի է, որ այսօր հարսանիքին զուգահեռ բողոքի ակցիա է նախատեսվում հյուրանոցի մոտ, ակցիայի մասնակիցներն արդեն հավաքվում են տարածքում։ Հյուրանոցի շրջակայքը հսկում են մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակցիային մասնակցելու են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ Կախեթիից և Թբիլիսիից։

Նշվում է, որ տեղում է նաև Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան: Նա ասել է, որ հյուրանոցի տնօրինությունից իրենց հաստատել են՝ համալիրում ռուս հյուրեր կան, այդ թվում՝ Լավրովի դուստրը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում