Արտաքին 3 տարի առաջ - 16:20 20-05-2023

Փետրվարի սկզբից Սիրիա է վերադարձել շուրջ 80 հազար փախստական. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել շուրջ 80 հազար փախստական։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Աքարն ընդգծել է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառված և Թուրքիային վերագրվող պետական ​​սահմանի անօրինական հատման կադրերը իրականում նկարահանվել են աֆղա-իրանական կամ աֆղա-պակիստանյան սահմանին։ Նա նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը շուրջօրյա կերպով վերահսկում են երկրի սահմանները։

«Սիրիայի հետ սահմանը հագեցած է մոդուլային պատով, փշալարերով պարիսպներով, խրամատներով, դիտաշտարակներով՝ ցերեկային և գիշերային տեսողության սարքերով, ինչպես նաև ձայնային սենսորներով։ Այս ամենը կարելի է վերահսկել Անկարայի օպերատիվ կենտրոնից։ Նախորդ հինգ տարիների ընթացքում կանխվել է ավելի քան 3 միլիոն ապօրինի սահմանահատում»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ 2016 թվականից ի վեր շուրջ 1 միլիոն սիրիացիներ տեղափոխվել են Սիրիայի հյուսիսային շրջաններ, որոնք ներկայումս գտվում են Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Աքարի խոսքով՝ այդ փախստականները Սիրիա են վերադարձել հիմնականում երկրի հարավային շրջաններից։

Հուլուսի Աքարը պնդել է, որ թուրքական կողմն այժմ Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ձգտում է կարգավորել կյանքի պայմանները։ Նա վերահաստատել է, որ մարդիկ Թուրքիայից Սիրիա են վերադառնում կամավոր հիմուքներով։

Հիշեցնենք, որ Թուրքիայում գտնվող փախստականների հարցը վերջին օրերին շահարկման առարկա է դարձել երկրի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին

Ձեզ գուցե հետաքրքրի