Մամուլ 3 տարի առաջ - 09:00 20-05-2023

Մի քանի օր ավել-պակաս չխոսեք․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով եւ կեսօրին հանդիպել իշխող խմբակցության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախապես ՔՊ-ականները չեն իմացել․ քննարկվում էր երկուշաբթի օրը հանդիպելու հարցը։ Հանդիպման հրատապությունը թերեւս պայմանավորված է եղել երեկ Մոսկվայում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցությունների, ինչպես նաեւ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ բանակցությունների փաստով եւ դրանից առաջ որոշ նախազգուշացումների անհրաժեշտությամբ։ Փաշինյանը երեկվա հանդիպմանը ներկա սակավաթիվ թիմակիցներին հորդորել է՝ առաջիկայում պարզապես չխոսել ՌԴ-ի հետ կապված թեմաներով․ ՀԱՊԿ-ից դուրս գալու, դիտորդների եւ այլնի վերաբերյալ: Ռուսաստանի մասին ո՛չ լավ, ո՛չ վատ կարծիք չհայտնել։

Բանն այն է, որ երեկ՝ առավոտ կանուխ, երբ ԱԳ նախարարը դեռ չէր հանդիպել իր պաշտոնակցի հետ, խորհրդարանում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը ՌԴ էր քլնգում՝ ասելով, որ ՀՀ-ում ռուսների ներկայությունը կարող է նոր սադրանքների առիթ դառնալ, որ ռուս սահմանապահները հեռացել են սահմաններից՝ տեղը զիջելով Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ բրյուսելյան բանակցությունների մասին, բայց նոր բան չի ասել: Ի դեպ, ՔՊ-ականների սակավաթիվությունը մասամբ պայմանավորված է եղել գործուղումներով, ոմանք էլ նախապես չեն իմացել հանդիպման մասին, ԱԺ-ում չեն եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը