Մամուլ 3 տարի առաջ - 08:37 20-05-2023

«Պահեստային» տարբերակ են մտմտում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, տարբեր հարթակներում բանակցային գործընթացին զուգահեռ նաև ուշագրավ այլ քննարկումներ են ընթանում։ Մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրի շահագրգիռ կենտրոնները, հատկապես Արևմուտքում, հասկանալով, որ փաստաթղթի ստորագրումից հետո կարող է շատ լուրջ խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու հարցը, այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են այլընտրանքային, «պահեստային» տարբերակ ունենալու առումով։
Այդ կենտրոնները գիտակցում են, որ ստորագրելուց հետո Փաշինյանին պահելը կարող է ոչ միայն անհնար, այլև ոչ նպատակահարմար լինել, փորձում են գտնել «պլան Բ»։ Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանին փոխելու հարցն այսօր առանցքային է նաև սեփական քաղաքական հետաքրքրությունները պահելու և մինչև վերջ առաջ տանելու առումով, որպեսզի հետագայում տարածաշրջանային գործընթացներից «դուրս չմնան»: Ըստ այդմ, քննարկվում են հնարավոր մի քանի թեկնածուներ, որոնք, իհարկե, հարում են արևմտյան թևին:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ թեկնածուների թվում են ինչպես Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ ներքաղաքական կյանքում ներկայում ակտիվ գործունեություն չծավալող գործիչներ։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս թեմայով նման քննարկումներ եղել են նաև Մոսկվայում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը