Ներքին 3 տարի առաջ - 23:42 19-05-2023

ԱՄՆ պատժամիջոցներ նոր ցանկում կան նաև հայկական և ղրղըզական ընկերություններ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել յոթ տասնյակ ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ հայաստանյան Medisar ՍՊԸ-ի նկատմամբ, որոնք ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ աջակցում են Ռուսաստանի բանակին և ռազմական արդյունաբերությանը: Այս մասին գրել է «Ազատությունը»։

Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 2001 թվականին ստեղծված Medisar ՍՊԸ-ն արդյունաբերական և լաբորատոր քիմիական նյութերի, սննդանյութերի և լաբորատոր սարքավորումների խոշոր ներմուծողներից է Հայաստանում:

Պատժամիջոցների ցանկում կան նաև ղրղըզական ընկերություններ, որոնց անունները հրապարակված չեն։ Ռուսական ընկերություններից են ավիացիայի համար ռադիոկապի սարքավորումներ ստեղծող «ПРИМА» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Իժևսկի անօդաչու համակարգեր» գիտաարտադրական միավորումը, «Ստրելա», «Ռոստվերտոլ», «Պրոլետարսկի զավոդ», «Տեխմաշ», «Ուրալ» ընկերությունները և ևս մի քանի տասնյակ հիմնարկներ:

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը որոշումը հրապարակել է մայիսի 19-ին՝ Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկի օրը:

«Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ կշարունակի Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականությունը:

Բացի այդ, պատժիչ միջոցներ կսահմանվեն նաև պատժամիջոցները շրջանցելու գործում Ռուսաստանին սատարող պետությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան