Ներքին 3 տարի առաջ - 20:20 19-05-2023

ԵՄ պատվիրակությունը և տարբեր երկրներ դեսպաններ քննարկել են Սյունիքին աջակցելու ծրագիրը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 18-ին ընդունել է Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում Սյունիք այցելած Եվրոպական միության պատվիրակության անդամներին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված շուրջ 14 պետությունների դեսպանների, դիվանագիտական այլ ներկայացուցիչների, միջազգային կառույցների ու ծրագրային թիմերի աշխատակիցների։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Նրանց բոլորին միավորում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», ու հանդիպման ընթացքում զրույցի հիմնական առանցքն այդ նախաձեռնության շրջանակներում մեկնարկած ու իրականացվելիք ծրագրերն էին։

Նախապես տարեսկզբին հայտարարված 51 եվրո ներդրման փոխարեն, այժմ դրա բյուջեն դարձել է 116 մլն եվրո, շնորհիվ նրա, որ նախաձեռնությանը միացել է ևս 5 պետություն, որոնց դեսպանները նույնպես ներկա էին, ոմանք առաջին անգամ էին Սյունիքում։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց բոլորին Եվրոպայի օրվա կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց նման մեծ ներկայացուցչական կազմով Սյունիք այցելելու համար, ինչպես նաև մարզի հանդեպ մշտական ուշադրության ու ներդրումային ծրագրերի համար։

«Վստահ եմ, որ բարձր մակարդակով իրականացված ծրագրերը, փոխհամագործակցությամբ արված աշխատանքները միշտ դրական արդյունքներ են տալիս։ Նման հանդիպումների ընթացքում ամեն անգամ համոզվում եմ, որ Սյունիքի համար զարգացման հնարավորություններն ավելի են ընդլայնվում և անելու եմ առավելագույնը, որ այս ծրագրերին մեր կողմից աջակցման բոլոր գործիքներն աշխատեն նպատակային՝ հանուն մարզի, հանուն մեր բնակիչների ու հանուն ժողովրդավարության», – ասել է մարզպետը։

Անդրեա Վիկտորինը նշել է, որ ուրախ է կրկին լինել այստեղ, քանի որ շատ է սիրում Սյունիքը․
«Այսօր այստեղ եմ բազմաթիվ երկրների դեսպանների հետ, ու սա լավ հնարավորություն է ցույց տալու, որ բոլորս միասին ենք Սյունիքին աջակցելու հարցում, պատրաստ՝ դրա համար համատեղելու մեր ջանքերը։ Իհարկե, տեղյակ ենք, որ անվտանգային բազում հարցեր կան, ու մեր ծրագրի մասնակիցների քանակն ավելացրել ենք ցույց տալու, որ իրապես ուզում ենք օգնել այս տարածաշրջանին։ Սա լավ հնարավորություն է առաջիկա տարիներին զարգացնելու մարզը ու նրա բնակիչներին տալու վստահություն և հույս, որ կարող են ապրել Սյունիքում, որ այստեղ կա տնտեսական, կրթական առողջապահական ու այլ բնագավառների առաջընթաց։ Այս գաղափարներն ու արժեքներն են միավորում բոլորիս»։

Ներկա դեսպանները մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից հետաքրքրվել են մարզային խնդիրների առաջնահերթությունների մասին, նաև այն ուղղությունների, որոնցում պատրաստվում է ներդրում ունենալ «Թիմ Եվրոպա»-ն։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան