Մամուլ 3 տարի առաջ - 08:20 19-05-2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում աշխատել չեն ցանկանում․ կադրային խնդիրներ կան․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային խնդիրներ կան։ Նախարար Վահան Քերոբյանի աշխատակազմը շատ այլ նախարարությունների պես ամբողջական չէ, ընդ որում՝ երկար ժամանակ է, ինչ այս վիճակում է:

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Ըստ կայքում առկա տվյալների՝ նախարար Վահան Քերոբյանը չունի մամուլի քարտուղար։ Վարչություններում եւս կան թափուր հաստիքներ, օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չունի Գիտելիքահեն տնտեսության վարչության պետ, Թեթեւ արդյունաբերության վարչության պետ, ինչպես նաեւ Անասնաբուծության վարչության, Սննդամթերքի անվտանգության վարչության պետեր։ Եթե խոսենք բաժիններից, ապա թափուր են առաջին բաժնի պետի, ինչպես նաեւ ստորաբաժանումների պետերի պաշտոնները։ Ղեկավար չունի Առեւտրային ներկայացուցիչների եւ ներդրողների աջակցության գրասենյակը, Մարքեթինգի եւ խթանման վարչությունը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ նախարարությունում աշխատել չեն ցանկանում, եւ անձամբ նախարար Քերոբյանի գործոնը եւս կարեւոր է։ Հենց նրա օրոք են նախարարությունում այնպիսի փոփոխություններ եղել, որոնցից հետո վարչություններ, բաժիններ են միավորվել։ Նրա տեղակալները եւս հաճախ են փոխվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի