Ներքին 3 տարի առաջ - 20:47 18-05-2023

Ինչ-որ մեկը վնասել է մալուխը. Նոր Նորքը հոսանքազրկված է

Արդեն մի քանի ժամ է Նոր-Նորքի 2-րդ և 4-րդ զանգվածները հոսանքազրկված են։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ 4 ժամ է՝ լույս չունեն. «Փորձում ենք կապվել ՀԷՑ-ի հետ՝ հասկանանք ինչ է եղել, բայց մեր զանգերն անպատասխան են մնում, որ չմուծենք, արագ կանջատեն, բայց առանց զգուշացնելու ժամերով անջատում են»։

Oragir.News-ը կապվեց ՀԷՑ-ի լրատվական բաժին, մեզ հայտնեցին, որ տեղի է ունեցել վթար. «Մեր վթարը չէ։ 2 տարբեր տեղերում վթար է եղել։ Մի դեպքում ջրմուղի կապալառում աշխատանքներ իրականացնելիս, մյուս դեպքում ինչ-որ անհատ էլի աշխատանքներ կատարելիս վնասել է մալուխը։ 4-րդ զանգվածի հոսանքը կվերականգնվի մոտ մեկ ժամից, իսկ 2-րդ զանգվածինը անհայտ է»,- ասաց Նատալյա Սարջանյանը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան