Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:59 18-05-2023

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ.

«Թանգարանների սիրելի՛ աշխատողներ,
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր:

Թանգարանային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակիցը և ջատագովը: Ամեն տարի այս օրերին մեզ համար սովորական են դարձել հերթերը թանգարանների մոտ, ինչը վկայում է հանրության մեծ հետաքրքրության մասին։ Տոնի առանցքային խորհուրդն ու ուղերձը թանգարանների դերի վերարժևորումն է. թանգարանները ընդլայնել են իրենց դերը՝ որպես մշակութային-կրթական կենտրոններ՝ ստանձնելով նոր առաքելություն, այն է՝ դիմագրավել նորօրյա մարտահրավերներին՝ նպաստելով ներառականությանը և առողջ հասարակության կայացմանը:

Թանգարանները պետք է լինեն կրթական համակարգի անբաժանելի ուղեկցորդը՝ դառնալով ուսումնական միջավայր մեր երեխաների կրթության գործընթացը կազմակերպելու համար։

2023 թվականի Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակությունների ձևավորման գործում: Թանգարան այցելությունը կյանքի որակի կարևոր ցուցիչ է։ Ժամանակի պահանջներին համահունչ՝ այսօր թանգարանները կիրառում են հաղորդակցման ամենատարբեր ձևեր ու եղանակներ՝ իրենց հավաքածուները նոր մոտեցումներով և ձևաչափերով հանրությանը ներկայացնելու համար: Շարունակելով լավ ավանդույթները՝ այս տարի ևս մեր թանգարանները, օրվա խորհրդին համահունչ, հանրությանը կներկայանան նոր ու հետաքրքիր միջոցառումներով, որոնք կամփոփվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:

Մայիսի 18-ը նշանավորում է նաև թանգարանային ոլորտում աշխատողների մասնագիտական տոնը: Ուստի, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, որոնք իրենց նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով նպաստում են մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, թանգարանների կայուն զարգացմանը: Տոնը նշանակալի է նաև թանգարանասեր հանրության համար, որոնց պահանջներն ու հանրային հետևողականությունն են նաև նպաստում ոլորտի առաջխաղացմանն ու նոր գաղափարների իրագործմանը:

Թանգարանային ոլորտի նվիրյալներին մաղթում եմ ստեղծագործական անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, թանգարանասերներին՝ միշտ նորը փնտրելու և գտնելու, միաժամանակ կայուն արժեքներին հավատարիմ մնալու կամք»,-ասվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան