Ներքին Խոսք 3 տարի առաջ - 09:53 18-05-2023

Երեկվա կրակոցները Նորաբակի տարածքում էին, իրավիճակն այս պահին հանգիստ է

Գեղարքունիքում այս պահին իրավիճակը հարաբերկան հանգիստ է:

Վարդենիս խոշորացված համայնքի «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ թշնամին երեկ թիրախավորել էր Նորաբակի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը և վիրավորում ստացած, ապա մահացած զինծառայողը հենց այդ հատվածում է վիրավորում ստացել.

«Երեկ Նորաբակի տարածքում էին ակտիվ կրակոցներ եղել, ինչի հետևանքով ցավոք ունենք 1 զոհ, 1 վիրավոր: Արդեն գիտեք, որ թշնամին կրակել էր նաև վիրավորին օգնության հասած շտապ օգնության մեքենայի վրա, ինչի հետևանքով վիրավորվել էր բուժակը»:

Շահնազարյանի խոսքով՝ թեև այս պահին ակտիվ կրակոցներ չկան, բայց հակառակորդը մշտապես փոքր տրամաչափի զինատեսակներից կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ:

«Ինքնաձիգից են կրակում, դա արդեն սովորական է դարձել տեղի բնակիչների համար, ուշադրություն չեն դարձնում: Երբ սկսում են մեծ տրամաչափի զինատեսակներից կրակել, այդ ժամանակ նոր անհանգստանում են»:

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է գյուղերում, մարդկանց մոտ ի՞նչ տրամադրություններ են, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ամենակարևորը՝ խուճապ չկա, տարհանում չկա, մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, որովհետև ապրուստի միակ միջոցը դա է, անգամ այն ժամանակ, երբ թշնամին հրետակոծում էր Սոթքի, Կութի և հարակից գյուղերի դիրքերը, մարդիկ էլի իրենց դաշտերում աշխատում էին»:

Հիշեցնենք, որ երեկ մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, թշնամին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, որն ավելի ուշ մահացել է:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել նաև վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել նաև բուժակը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը