Ներքին 3 տարի առաջ - 23:53 17-05-2023

ՊՆ-ն հորդորում է չշտապել և չտարածել ստացած այս կամ այն սխալ տեղեկությունը

ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, սահմանային միջադեպերի, առաջնագծում լարված իրադրության ժամանակ, երբ, ցավոք սրտի, հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվում կամ վիրավորվում, որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, այս կամ այն ճանապարհով ստանալով այդ տեղեկությունը, որը շատ հաճախ լինում է ոչ ստույգ և սխալ, շտապում են հաղորդել այն հանրությանը:

Պաշտպանության նախարարությունը բազմիցս հորդորել է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նման իրավիճակներում սպասել պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունները հրապարակում է միայն բազմակի ստուգումներից, զոհված զինծառայողի ընտանիքին սահմանված կարգով տեղեկացնելուց հետո:

Այսօր ևս, ինչպես նախորդ օրերին, լրատվամիջոցներից մեկը շտապել է հանրայնացնել իր ստացած սխալ տեղեկությունը` նշելով, թե զոհված զինծառայողը Շիրակի մարզից է: Պաշտպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել են Շիրակի մարզից զինծառայողների բազմաթիվ ծնողներ, ովքեր փորձել են ճշտել այդ տեղեկությունը:

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նմանօրինակ իրավիճակներում չշտապել և չտարածել իրենց ստացած այս կամ այն սխալ տեղեկությունը, ավելորդ սթրեսի չենթարկել զինծառայողների ծնողներին, հետևել պաշտոնական լրահոսին. պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում