Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:56 17-05-2023

А теперь я Наташа. Տիգրան Ավինյանի կերպարանափոխությունները

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այնքան է տարվել իր սեփական PR-ով, որ «քարից հաց քամելու» արտահայտությունը նրա դեպքում կարելի է դարձնել «քարից PR քամել»։

Սկզբում նա պատերազմ է հայտարարում լրատվամիջոցներին, միլիոնների պահանջներ ներկայացնում, հայցի ապահովման միջոցներ կիրառում, հարցազրույցներ տալիս և հիմնավորում իր քայլերի իմաստը, նշանակությունը։

Իսկ մեկ օր անց նրա փաստաբանը հայտնում է ավետիսը, թե բա «մեծն բարերար Ավինյանը բացառիկ հումանիզմ և մեծահոգություն է ցուցաբերել և միջնորդել լրագրողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ»։

Դասականը կասեր՝ իյա, իրոք, էդ երբվանից եք այդքան բարի դարձել, որ սկսել եք մտածել լրատվամիջոցներին ֆինանսական նեղություն չտալու, չսնանկացնելու մասին, իսկ մինչև հայցը ներկայացնելը այդ մասին չէիք մտածում․․․։

Եվ ում եք խաբում, թե պատճառը նաև ՀԿ սեկտորի հայտարարությունն էր, ինչու դուք նման հայտարարություններից նեղվող եք, հաշվի նստող եք։

«Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ցանկացած լրատվամիջոց և լրագրող, իր կարծիքն ու տեսակետը ունենալով, խոսքի ազատության իր իրավունքն իրացնելով հանդերձ, մասնագիտական աշխատանքում պետք է դրսևորի առավելագույն բծախնդրություն, քանի որ իր խոսքով և գրչով առաջին հերթին փորձում է ազդել հանրության վրա՝ ձևավորելով հանրային կարծիք, որտեղ ազնվությունը պետք է լինի առաջնային և չքննարկվող արժեք»,- գրել է փաստաբանը։

Հետաքրքիր է՝ իսկ ոչինչ չկա ասելու պաշտոնյաների ազնվության, լիազորությունների չարաշահման, պատշաճ վարքագիծ դրսևորելու մասով, թե քանի դեռ նրանք իշխանության են, ամեն ինչ կարելի է։

Փաստաբանի գրառման վերջին պնդումը առհասարակ որևէ քննադատության չի դիմանում, թե «ցավոք, պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հաճախ արտադատական կարգով հերքում պահանջելն անարդյունավետ է, իսկ զրպարտության դեմ պայքարում դատական պաշտպանության միջոցը՝ ամենաարդյունավետը»։

Ո՞ր պրակտիկան է նման հետևություն անելու հիմք հանդիսացել, իսկ իրենք փորձե՞լ են հերքում պահանջել, իսկ գուցե PR-ի «մեռած» Ավինյանն անձամբ նոր նախադեպ և մշակույթ ձևավորեր՝ ոչ թե 18 մլն-անոց հայցի տեսքով, այլ լրատվամիջոցների հետ երկխոսելու, քաղաքակիրթ հարաբերվելու, հանդուրժող լինելու։

Մի խոսքով՝ տխուր է, երբ փաստաբանները նույնանում են իրենց վստահորդների հետ, անում հայտարարություններ, որոնք միգուցե բխում են բիզնես շահերից կամ առնվազն չեն բխում իրենց ներքին համոզմունքներից։

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը