Մամուլ 3 տարի առաջ - 09:01 17-05-2023

2023-ի առաջին 3 ամսում կատարվել է ավելի քան 25 մլրդ դրամի խաղադրույք․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Իսկ կարգավորել են՝ էլեկտրոնային կայքերում խաղային գովազդն արգելելով, որի արդյունքում հայաստանյան մամուլը կորցրեց իր եկամտի կեսից ավելին, որովհետեւ խաղային բիզնեսն ամենախոշոր գովազդատուն էր:

Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «կարգավորման» արդյունքում որքան է նվազել խաղացողների քանակը, որը նաեւ, ենթադրվում է, պետք է անդրադառնար խաղային բիզնեսի եկամուտների վրա` դրանք պետք է 2021 թ․ համեմատ կրճատված լինեին: Եվ այսպես. համաձայն խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ներկայացված ֆինանսական հաշվետվությունների՝ «2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք»։

Իսկ որքա՞ն խաղադրույք են արել 2023-ին` միայն 2023 թ. առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը։ Ստացվում է՝ խաղադրույքների ծավալն ավելացել է։ Հետեւապես, շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր լուծեց՝ զրկեց մամուլին իր եկամտի մոտ 50-60 տոկոսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների