Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:00 16-05-2023

«Շրջափակման ձայնը»՝ շրջափակումից դուրս. լուսանկարչական ցուցահանդես

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախում բնակվող լուսանկարիչների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Արարողությանը ներկա էին շատ ճանաչված հյուրեր։ Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 18-ը։ Ամռանը նախատեսվում է ցուցադրություն նաև Գյումրիում և Վանաձորում, որտեղ բուհը ունի մասնաճյուղեր։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։

Ղազարյանն ասաց, որ մեր պատմության մեջ առաջին անգամ չէ, երբ մենք, չնայած բոլոր դժվարություններին, կարողացել ենք հաղթահարել փորձությունները, կարևորագույն նախապայման է, որ բոլորս պետք է համախմբվենք և մեր կարողությունների, մեր գիտելիքների, փորձի չափով փորձենք օգտակար լինել։

«Եւ այսօր Արցախի մեր հայրենակիցները իրենց ամենօրյա կյանքով ցույց են տալիս այդ դիմադրությունը, և վստահեցնում ենք, որ այդ պայքարը շարունակվելու է, իսկ հաջողություն մենք կարող ենք ունենալ միայն համախմբվելու պարագայում»,-ասաց Ղազարյանը։

100 աշխատանքներից ընտրված են միայն 33-ը։

ՈՒԳՍԸ փոխնախագահ Վիգեն Պապոյանը ասաց, որ այս ցուցահանդեսը մեկնարկային է, որովհետև շարունակելու է, այսպես ասված, նույն թելով տանել դեպի տարբեր նախագծեր։

Տեր Սևակ Սարիբեկյանը (Դավիթ սրկ. Սարիբեկյան) ասում է, որ նկարների մեջ հոգին տանջող զգացումներ են՝ տեսնելով անհուսություն, մարդկային դժվարություններ, առօրյա հոգսեր, բայց հետաքրքիր կերպով բոլոր նկարների մեջ լույս կա։

Ցուցահանդեսին ներկա էր նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը, որն իր հերթին ասաց, որ շատ է կարևորում նման միջոցառումների շարունակական լինելը։

«Կարծում եմ՝ Ձեզ համար էլ գաղտնիք չեմ ասի, որ սիստեմատիկ փորձ է արվում մոռացության մատնել մեր հայրենիքի տարբեր սրբազան հատվածները, այդ թվում նաև Արցախը։ Հետևաբար շնորհակալ եմ նաև կազմակերպիչներին, որ հնարավորություն չեն տալիս որոշ շրջանակներին մոռացության տալ դա»,-ասաց Մկրտչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին