Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:48 16-05-2023

Ընտրությունների երկրորդ փուլով Էրդողանը կընտրվի. թուրքագետ

«Մայիսի 28-ին՝ կիրակի, Թուրքիայում տեղի կունենա նախագահի ընտրության երկորդ փուլը»,- թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Եները։

Նա պարզաբանել է, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին, ինչի կապակցությամբ երկրում կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների կանխատեսումից, ասաց, որ Էրդողանը կհաղթի։

«Էրդողանը իր ձեռքում ունի իշխանական ռեսուրսներ, և բացի այդ՝ ընդդիմությունը չկարողացավ առաջի փուլում օգտվել այն լավ նախապայմաններից, որոնք ստեղծվել էին Թուրքիայում, լավ նախապայմաններ էին ստեղծվել, որովհետև իշխանությունը տապալվել էր և՛ տնտեսական բնագավառում, և՛ երկրաշարժի հետ կապված»,-ասաց Սաֆրաստյանը և հավելեց, որ ընդդիմությունը այնքան էլ միասնական չէ, տարբեր ուժեր են ներգրավված, իսկ ընդդիմության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն էլ զիջում է Էրդողանին՝ որպես քաղաքական գործչի։

Հետաքրքրվեցինք Սաֆրաստյանից՝ ինչն էր խանգարում Էրդողանին ընտրությունների առաջին փուլում օգտագործել իր ձեռքի տակ եղած իշխանական լծակները, թուրքագետը պատասխանեց. «Օգտագործեց և շատ լավ օգտագործեց, ակնհայտ է, որ օգտագործել է, բայց այնպես է օգտագործել, որ ընդդիմությունը չի կարող մեղադրանք ներկայացնել, որ կեղծիք է եղել և այլն»։

Խոսելով Էրդողանի վերընտրման դեպքում Թուրքիայի ներքաղաքական կյանքից՝ թուրքագետն ասաց. «Նա կշարունակի իր բռնատիրական քաղաքականությունը, միանձնյան իշխանությունը։ Երկրում, ինչպես գիտենք, տնտեսական դրությունը շատ վատ է, ֆինանսական համակարգը աղետալի վիճակում է և գնալով ավելի վատանալու է, քանի որ կան տվյալներ, որ այս վերջին մի քանի օրերին ընտրություններից առաջ գանձարանում ինչ գումարներ, պաշարներ են ունեցել, շուկա են հանել, ոսկի են վաճառել, որ կարողանան թուրքական լիրայի կուրսը պահպանել»։

Հարցին, թե ընտրությունների երկրորդ փուլում, երբ Էրդողանը հաղթանակ գրանցի, ընդդիմության կողմից բողոքի ակցիաներ, դժգոհություններ չե՞ն լինի, Սաֆրաստյանը պատասխանեց. «Չեմ կարծում, եթե Էրդողանը պարտվի, կլինի, որովհետև նա այդ ռեսուրսը, հնարավորություններն ունի, իսկ ընդդիմությունը այդ հնարավորությունները մի կողմից այդքան չունի, որքան Էրդողանը, որ կարողանա զանգվածային դժգոհության ակցիաներ կազմակերպել, երկրորդ՝ ընդդիմությունը գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ, իսկ ԱՄՆ-ն չի խրախուսի զանգվածային ակցիաները, և երրորդ՝ Քըլըչդարօղլուն այնպիսի մարդ չէ, ինչպիսին Էրդողանն է»։

Հարցին, թե ինչ հետևանք կունենա մեզ համար Էրդողանի վերընտրումը, Սաֆրաստյանը ասաց. «Մեր համար ես ոչ մի լավ բան չեմ սպասում, Թուրքիայի քաղաքականությունը կշարունակվի, և Հայաստանի վրա ճնշումը էլ ավելի կուժեղացվի»։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում