Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:23 16-05-2023

Խաչքարերի պուրակում բացվեց Սբ. Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքար

Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի Խաչքարերի պուրակում կայացավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ.Հովհաննես Պողոս Բ պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը:

Խաչքարի բացումն ի նշանավորումն է Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ լեհ ժողովրդի մեծ զավակ Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Բ Պապի Հայաստան պատմական այցի 20-ամյակի:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ խաչքարը խորհրդանշում և վերահաստատում է հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

«Հայ-լեհական հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, ավելի քան վեց դար հայերն ապրել են Լեհաստանում և լեհ ժողովրդի և լեհական պետության բարի վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են ստեղծագործել և ստեղծել հարուստ մշակույթ և միաժամանակ նպաստել տարբեր ոլորտներում Լեհաստանի պետական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի հարստացմանը, որը գնահատվել է լեհ ժողովրդի և իշխանության կողմից»,- ասաց Սինանյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանում ևս կա ձևավորված լեհական համայնք, որը թեև սակավաթիվ է, սակայն ակտիվ և էական դեր ունի պետության հասարակական կյանքում և յուրահատուկ կամուրջ է երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև:

«Խաչքարի տեղադրումը հայ և լեհ ժողովուրդների դարերի ընթացքում ձևավորված և բարի ավանդույթ դարձած բարեկամության դրսևորում է: Այսօր կան բոլոր նախադրյալները այս բարեկամությունը խորացնելու և ընդլայնելու համար»,-եզրափակեց Սինանյանը:
Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակն ընդգծեց՝ ուրախ է գտնվել մի վայրում, որտեղ ծաղկել է քրիստոնեությունը:

«Ուրախ եմ գտնվել մի վայրում, որտեղ ավելի քան 1700 տարի առաջ առաջինն ընդունվեց քրիստոներությունը որպես պետական կրոն: Մի վայր, որտեղ ավելի քան 20 տարի առաջ Սբ.Հովհաննես Պողոս Բ-ն քրիստոնեության ընդունման կապակցությամբ ուխտագնացություն կատարեց դեպի Հայաստան: Այդ ժամանակ նա միացավ հայերին իր աղոթքներով, որոնք ուղղված էին ցեղասպանության ժամանակ սպանված քրիստոնյաներին»,- ասաց նա:

Նրա համոզմամբ՝ խաչքարը ոչ միայն հայ մշակույթի զինանշանն ու արվեստի գեղեցիկ գործ է, նաև աստծո միջոցով մարդու փրկագրման նոր սկզբի նշան: Նա նշեց՝ բացված խաչքարը խորհրդանշում է կապը լեհերի և հայերի հավատքի միջև:

Խաչքարը կանգնեցվել է Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյան և Կրոնական դավանանքների և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների վարչության տնօրեն Անջեյ Սոսնովսկու ջանքերով՝ Լեհաստանի հանրապետության վարչապետի և հայ-լեհական հասարակական կոմիտեի հովանավորությամբ:

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը