Ներքին 3 տարի առաջ - 16:53 16-05-2023

Սամվել Բաբայանն ընտրվել է` Արցախի ըմբոստությունն ուժային կերպով զսպելու համար

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի նախօրեին լիովին տապալված հանրահավաքից հետո, այդուհանդերձ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց քաղաքական դաշտի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։

Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ Հայաստանից են ճնշում գործադրել, ակնկալվում է, որ պետնախարար կնշանակվի։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչի համար է պետք Փաշինյանին հերթական մեկն ունենալ Արցախում, այն դեպքում, երբ Արայիկ Հարությունյանի հետ բավական համագործակցված են աշխատում՝ ասաց, որ կարծում է՝ Արցախում առաջիկայում լուրջ փոփոխություններ և իրադարձություններ են սպասվում, որոնց մասին հենց Սամվել Բաբայանն էր Հ1-ի եթերում ասում։

«Խոսքը այն մասին է, որ Բաբայանը կողմ էր, որ արդյունաբերական ոլորտներում նաև ադրբեջանցիները ներգրավվեն, միասին բիզնես անեն, մասնակցություն ունենան տարբեր ոլորտներում։ Իմ խորին համոզմամբ՝ այս իրադարձությունները շատ ավելի մոտ են, քան մենք ենք սպասում։ Դա իրականացնելու համար Արցախում պետք է ամուր ձեռքի առկայություն։

Սամվել Բաբայանը հենց այն մարդն է, ով կկարողանա ներքին ըմբոստությունները, այսինքն՝ Արցախում հայերի ըմբոստությունների ուժային կերպով զսպել ու թույլ չտալ, որ նման պրոցեսներ տեղի ունենան։ Արցախում ուրիշ որևէ մեկը չի կարող նման դեր ստանձնել»։

Հարցին, թե այսինքն, հավանակա՞ն է համարում, որ մոտ ապագայում Բաբայանը կնշանակվի պետնախարար՝ նա պատասխանեց, որ շատ հնարավոր է, բայց այստեղ կա նաև մեկ այլ խնդիր։ «Փորձ է արվում դա իրականացնել այնպես, որ դա ոչ թե ներպետական կամ ներպալատական փոփոխություն է, այլ հենց ժողովրդի աջակցությամբ, որպեսզի մարդիկ հետագայում դրա համար պատասխանատվություն կրեն։ Այսինքն, պետք է այնպես կազմակերպվի, որ իբրև թե ժողովուրդն է բերել իշխանության»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան