Սպորտ 3 տարի առաջ - 14:32 16-05-2023

Չծառայելով Հայաստանի Հանրապետությանը՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի շուրջ իրավիճակը շարունակում է թեժ լինել։

Մարզիկի պնդումներին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարզաբանել է իրավիճակը, Էրիկը շարունակական փորձեր է արել պաշտպանվել։

Հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ-ն Կառավարությանն առաջարկել է դադարեցնել Էրիկ Իսրայելյանին տրված տարկետման որոշումը։ Ի դեպ, սա նորմալ պրակտիկա է․ երբ մարզիկները հրաժարվում են Հայաստանի հավաքականներում հանդես գալ, վերանայվում է նաև տրված տարկետումը։

Որոշման նախագծի մեջ գրված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-Ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի, առաջարկվում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Արամի Իսրայելյանին (ծնվ.` 2004 թվականի հոկտեմբերի 25-ին) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով»։

Oragir.News-ը կապ հաստատեց Էրիկ Իսրայելյանի հետ, ով, ի զարմանս մեզ, տեղյակ չէր որոշումից։ Նա հայտնեց նաև, որ ծանուցում չի եկել։

Հարցին, թե պատրա՞ստ է նա ծառայել հայկական բանակում, Էրիկը պատասխանեց․
«Պատրաստ եմ ծառայել Հայաստանի Հանրապետության համար՝ որպես բռնցքամարտիկ։ Թող ծառայեն այն մարդիկ, ովքեր ՀՀ-ի համար ոչինչ չեն արել։ »։ Հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ Իսրայելյանը հրաժարվել էր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց։ Այդ դիտարկմանն ի պատասխան՝ նա ասաց․ «Ես հրաժարվել եմ Հայաստանի դրոշի տակ հանդես գալուց, ոչ թե քաղաքացիությունից․ տարբեր բաներ են։ Դեռ կորոշեմ հետագայում ինչ կանեմ»,- եզրափակել Էրիկ Իսրայելյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի