Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:06 13-05-2023

Ինձ թվում է՝ 18 մլն դրամ հայցագինը մի քիչ «պերեբոր» է

«Առհասարակ, հայցի ապահովման միջոց կիրառելն ընդունված պրակտիկա է դատարանների կողմից։ Մի շարք գործեր գիտեմ, երբ իհարկե ոչ 18 մլն, բայց մինչև 2 մլն դրամի կալանք կիրառվել է որպես հայցի ապահովման միջոց»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից 168.am-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ ներկայացված հայցին, որի համար հայցագին է սահմանվել 9-ական մլն դրամ՝ յուրաքնչյուրից։

«Եթե ճիշտ եմ հիշում, իմ հայցով՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի, հայցի ապահովման միջոց էր կիրառվել 2 մլն դրամը, էլի դեպք է եղել, երբ 9 մլն դրամ հայցի ապահովման միջոց կիրառվել է։ Այստեղ խնդիրն այն է, որ 2 տարի առաջ բավական բարձրացվեց զրպարտության և վիրավորանքի առավելագույն փոխհատուցվող գումարը, սա թերևս հենց դրա արդյունք է։ Բայց ես պետք է ասեմ, որ 2017 թ․ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և իմ դեմ ներկայացվել էին հայցադիմումներ 114 դպրոցների տնօրենների վերաբերյալ հետաքննության հետ կապված, որտեղ հայցի ապահովման միջնորդությունը 64 մլն դրամ էր։ Իհարկե, մենք այդ գործով հաղթեցինք, բայց ամեն դեպքում, պիտի ասեմ, որ ավելի դաժան իրավիճակներ էլ են եղել»։

Իոաննիսյանն ընդգծեց, որ ամեն դեպքում՝ դատարանները պետք է շատ զգույշ լինեն հայցի ապահովման միջոց կիրառելիս։

«Պետք է տեսնեն, թե որքանով է իրատեսական, որ հայցադիմումը կբավարարվի ամբողջ ծավալով, որովհետև ՍԴ որոշում կա, որտեղ ասվում է, որ զրպարտության և վիրավորանքի գործով դատարանի վերջնական փոխհատուցման չափը չպետք է լինի այնպիսին, որ սնանկության հասցնի լրատվամիջոցին և կամ լուրջ ֆինանսական խնդիրներ ստեղծի լրատվամիջոցի գործունեության համար։ Ամեն դեպքում՝ ինձ թվում է, որ 18 մլն դրամ հայցագինը մի քիչ «պերեբոր» է, խնդրահարույց է»։

Անդրադառնալով 5 ամսում 3 լրատվամիջոցի դեմ հայցեր ներկայացնելուն՝ Իոաննիսյան ասաց, որ ինքնին հայցեր ներկայացնելը նորմալ պրակտիկա է, որովհետև ճշտի պարզման հիմնական մեթոդը դա է։

«Ուրիշ մեթոդը ո՞րն է, երբ քեզ վիրավորում կամ քո մասին սուտ են ասում, գնալ ծեծե՞լ, ինչ-որ ապօրինի մեթոդներով ներգործությո՞ւն կատարել մարդու վրա, ո՛չ իհարկե, ճիշտ մեթոդը դատարան գնալն է»։

Ինչ վերաբերում է մինչ այդ Տիգրան Ավինյանի կողմից լրատվամիջոցների դեմ հայցերի բացակայնությանը, նա նշեց, որ մինչ այդ նա այդքան մեդիակենտրոնում չէր։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
12:20 Հերի՛ք եղավ, կյանքներս կերան. խզե՛ք պայմանագրերը, թող գնան սև ցուցակ. պիտի պատժվեն. Ավինյանը բարկացավ