Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:30 13-05-2023

«էշին նստելը մի այիբ ա․․․»․ փաստաբանը՝ Ավինյանի դատի մասին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրան Ավինյանի կողմից ներկայացված հայցն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի», ինձ հիշեցրեց մեկ այլ գործի մասին` երբեմնի «սպիտակ» քաղաքապետ Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի գործը (կրկին պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով):

Այդ գործով նույնպես հայցի ապահովման միջոց էր կիրառվել և արգելադրվել էին Սոնա Աղեկյանի գույքն ու դրամական միջոցները:

Այդ գործով, որն ընդհանուր 3,5 տարի տևեց, մենք պարտվեցինք երկու ատյաններում, սակայն ի վերջո հաղթեցինք` վճռաբեկ դատարանում, որն այդ գործով նախադեպային որոշում ընդունեց: Իմ գնահատմամբ այդ պրոցեսը միայն վնասեց հայցվորին, որը եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար` մեծ հավանականությամբ այդ հայցը չէր ներկայացնի:
Ասածս ինչ է` «էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք