Մամուլ 3 տարի առաջ - 08:10 13-05-2023

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության կարգը կփոխվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրման կարգը փոխվելու է ռուսական կողմի ցանկությամբ:

Դա ներառված է ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած՝ «հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում: Նկատենք, որ փաստաթղթում ամրագրված են համալսարանի խնդիրները. դրանք ներառում են կրթական միջոցառումները, ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի հանրահռչակման քայլերը, ռուսաց լեզվի՝ուսուցիչների խորացված վերապատրաստման կենտրոնի ստեղծումն ու զարգացումը, ռուսական կրթության ցուցահանդեսների եւ տոնավաճառների անցկացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դերի եւ ազդեցության ամրապնդումը եւ այլն: Եվ ահա, մեր տեղեկություններով, ռուսական կողմը փոփոխություն է առաջարկել նաեւ կառավարման ձեւում: Բանն այն է, որ այժմ համալսարանն իր կոնֆերանսի ժամանակ է ընտրում ռեկտորին, այսինքն՝ այն նշանակովի պաշտոն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջարկվում է ստեղծել կառավարչական խորհուրդ, որը նման է հոգաբարձուների խորհրդին: Այն կազմված է լինելու 12 անձից՝ 6-ը հայկական եւ 6-ը ռուսական կողմերից: Այդ 12 անձինք են հենց հետագայում ընտրելու ռեկտորին:

Ավելին, մեր տեղեկություններով՝ հայ դասախոսները, որոնք դասավանդում են համալսարանում, կանգնել են խնդրի առջեւ, քանի որ ռուսական կողմը ցանկանում է ավելի խորացնել ռուսաց լեզվով ուսուցումը, եւ դա էլ ենթադրում է՝ պետք է ռուսական կողմից դասախոսներ լինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմի նախագիծը դեռ պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ, որից հետո պետք է ընդունվի ՌԴ Պետական դումայում, ապա ՀՀ Ազգային ժողովում եւ դրանից հետո նոր կմտնի ուժի մեջ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը