Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 19:00 11-05-2023

Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգթոնից և Բրյուսելից հետո կբանակցեն նաև Մոսկվայում

Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունների հերթական փուլը: Այս մասին հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում», - տեղեկացրել է նա։

Բադալյանը նաև հայտնել է, որ Մոսկվայում կկայանա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:

Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ մայիսի 14-Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կողմերը եռակողմ ձևաչափով բանակցությունները կշարունակեն Մոսկվայում՝ կրկին եռակողմ ձևաչափով։ Հովհաննիսյանը միեւնույն ժամանակ չէր հստակեցրել, թե մոսկովյան բանակցություններն ինչ մակարդակով են ընթանելու:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները վերջին անգամ բանակցություններ էին վարել մայիսի 1-4-ը` Վաշինգթոնում` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: Վերջինս հայ-ադրբեջանական բանակցությունները կառուցողական էր որակել` նշելով, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը:

Միևնույն ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերը հայտնել էին, որ առանցքային հարցերում տարաձայնությունները պահպանվել են։ Սակայն նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խմբագրել էր սեփական հայտարարությունը` նշելով, որ Վաշինգթոնում հաջողվել է մեկ քայլ առաջ շարժվել:

Այսպիսով Երեւանն ու Բաքուն վաշինգթոնյան և բրյուսելյան բանակցություններից հետո կբանակցեն նաև Մոսկվայում: Ռուսական կողմը փորձում է ամեն կերպ իր վերահսկողության տակ պահել հայ-ադրբեջանական բանակցությունները, չնայած այն բանին, որ մի շարք փորձագետներ պնդում են, որ մոսկովյան բանակցություններն կընթանա բրյուսելյան և վաշինգթոնյան բանակցություններին որպես ածանցյալ, իսկ հիմնական բանակցությունները և հավանական խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի կունենա վերոհիշյալ հարթակներում:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին