Արտաքին 3 տարի առաջ - 19:30 11-05-2023

Քըլըչդարօղլուն ընտրապայքարից հեռացած Մուհարեմ Ինջեին առաջարկել է միանալ ընդդիմությանը

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր նախագահական ընտրապայքարից հեռացած Հայրենիք կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեին առաջարկել է միանալ իրենց։ Այս մասին Քըլըչդարօղլուն գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Իմ կոչը մնում է ուժի մեջ։ Մի կողմ դնենք հին վրդովմունքներն ու դժգոհությունները։ Մենք ողջունում ենք պարոն Ինջեին Թուրքիայի սեղանի շուրջ։ Խնդրում եմ՝ եկե՛ք»,- գրել է Քըլըչդարօղլուն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ ինքնաբացարկ է հայտնել և դուրս է եկել նախագահական ընտրապայքարից։ Ինջեն 2018 թվականի հունիսին կայացած նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածուն և Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ ստանալով ձայների 30 տոկոսը։

Մի շարք փորձագետների պնդմամբ՝ նրա մասնակցությունն ընտրություններին բխում էր գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերից և կարող էր խոչընդոտել ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակին, քանի որ տարբեր հարցումներով վերջինիս օգտնին կքվեարկի Թուրքիայի քաղաքացիների մոտավորապես 5%-ը։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են