Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:49 11-05-2023

Ադրբեջանի գործողությունների տակ ես լուրջ նպատակ եմ տեսնում, սրանով դեռ չի ավարտվել. Հակոբ Ավետյան. բացառիկ տեսանյութ

Գիշերվանից եմ ես տեղյակ եղել, որ արդեն վտանգ կա, սպասվում են որոշակի բաներ։ Ես Երևանում եմ եղել և հենց իմացել եմ դեպքի մասին, անմիջապես եկել եմ այստեղ։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ կրակոցներն այստեղ արդեն սովորական բան են դարձել, մշտական կա․ «Այսօր առավոտվա ժամերի ինտենսիվ կրակը շատ անհանգստացնող էր, ամեն օրվանից շատ էր տարբերվում։ Ձայներն ու դղրդոցն այնքան լսելի էին, որ երեխաները վախենում էին։ Նույնիսկ մի պահ մտածում էինք տարհանել երեխաներին ու մեծահասակներին»։

Ավետյանը նշեց, որ Ադրբեջանի գործողությունների տակ լուրջ նպատակ է տեսնում. «Մտածում եմ՝ սրանով դեռ չի ավարտվել, որովհետև իրենք միշտ տարածքների պահանջից են խոսում, ու ոսկու հանքն իրենց համար թիրախ էր հանդիսացել։ Նաև մտածում եմ, որ իրենց պետք էր որոշ չափով առաջ գալ, մեր տղաներն էլ ոնց պետք է հակահարվածը տվել են, որպեսզի չթողնեն առաջխաղացում լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից