Ներքին 3 տարի առաջ - 16:12 11-05-2023

Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում ակտիվ համագործակցություն է ծավալվում մեր երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ: Անդրադարձ է եղել Թբիլիսիում օրերս տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստին և մայիսի երկրորդ կեսին Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության ու տնտեսական քաղաքականության հանձնաժողովի պատվիրակության՝ Երևան այցին:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ապակենտրոնացված համագործակցությանը:

Խոսելով Վրաստանի հայկական համայնքից՝ Կախա Կախիշվիլին նշել է, որ խորհրդարանում ներկայացնում է հայությամբ խիտ բնակեցված շրջանը և ծանոթ լինելով հայ համայնքին հուզող հարցերին՝ խորհրդարանական գործունեության շեշտը դնում է հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ու բազմոլորտ համագործակցության զարգացման վրա: Նա կարևորել է տնտեսական, մշակութային շփումները՝ նշելով, որ բարիդրացիական ամուր կապերը խթանելու և զարգացնելու առաքելություն է վերագրված հայ և վրացի պաշտոնյաներին:

Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի կարեւորությունը՝ արձանագրելով, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան