Ուղիղ եթեր
Ալիևը ցանկության դեպքում կարող էր Մոսկվայում ներկա գտնվել Հաղթանակի զորահանդեսին
copy image url

Ալիևը ցանկության դեպքում կարող էր Մոսկվայում ներկա գտնվել Հաղթանակի զորահանդեսին

Արտաքին 1 տարի առաջ - 22:30 10-05-2023
Ինչպես հայտնի է, նախօրին Մոսկվային Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը։ Զորահանդեսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ զորահանդեսին, բացի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներից, օտարերկրյա այլ առաջնորդներ չեն հրավիրվել, քանի որ տարեդարձը հոբելյանական չէ։

Հատկանշական է, որ Մոսկվայում կայացած զորահանդեսին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն վերջինս ներկա չի գտնվել զորահանդեսին։ Ալիևի բացակայությունը պաշտոնապես մեկնաբանվում է այն հանգամանքով, որ Ադրբեջանում այս օրերին նշվում է նրա հոր՝ Հեյդար Ալիևի 100-ամյակը, ով այդ երկրում համարվում է համազգային առաջնորդ, և Իլհամ Ալիևը մասնակցում է այդ միջոցառումներին, ինչի հետևանքով չի կարողացել ժամանել։

Սակայն հարկ ենք համարում նկատել, որ Հեյդար Ալիևի ծննդյան օրը նշվում է մայիսի 10-ին։ Այս համետեքստում կարծում ենք, եթե Ադրբեջանի ներկայիս նախագահը ցանկանար մասնակցել Հաղթանակի զորահանդեսին, ապա կարող էր մայիսի 9-ին մեկնել Մոսկվա, մասնակցել զորահանդեսին, իսկ հաջորդ օրը իրականացնել իր հոր 100-ամյակին նվիրված արարողությունները։ Սակայն Ալիևն այդքան էլ ոգևորված չէ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի զորահանդեսին մասնակցությամբ։

Դրա փոխարեն նա ավելի քան մեկ շաբաթ է, ինչ գտնվում է Արցախի օկուպացված տարածքներում, այցելում է 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած գրեթե բոլոր շրջաններ, այնտեղ մասնակցում տարբեր միջոցառումներ։ Նման կերպ Ադրբեջանի նախագահը փորձում է առաջնհերթություն տալ սեփական անձի մեծարմանը, ինչպես նաև ամեն գնով պահպանել Արցախյան 44-օրյա պատերազմում իր արձանագրած հաջողությունների էյֆորինան, չնայած այն բանին, որ օրինակ, նույն այդ ագրեսիայի մասնակից այսպես կոչված վետերանները գտնվում են սոցիալական ծանր իրավիճակում, և պետությունը լիովին անտեսել է նրանց։

Միևնույն ժամանակ, ուշագրավ է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որ թվականներին է մասնակցել Մոսկվայում ընթացող ավանդական զորահանդեսներին։ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականի հոկտեմբերից։ Հայտնի է, որ վերջինս մոսկովյան զորահանդեսներին մասնակցել է 2005, 2010 և 2015 թվականներին, երբ տոնվում էր պատերազմում տարած հաղթանակի 60, 65 և 70-րդ տարեդարձները։ Ալիևը Ռուսաստանի նախագահի կողմից շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև 2020 թվականին, երբ տոնվում էր հաղթանակի 75-րդ տարեդարձը, սակայն վերջինս հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ պատճառաբանելով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես 2020 թվականին հրաժարվել էր մասնակցել զորհանդեսին՝ կրկին պատճառ բերելով համաճարակային իրավիճակը։

Այսպիսով` կարծում ենք, որ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված արարողությունները Իլհամ Ալիևի համար պարզապես հարմար պատրվակ էին, որպեսզի վերջինս չմասնակցեր մոսկովյան զորահանդեսին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ներկայիս նախագահի համար մայիսի 9-ը շարունակում է ցավոտ օր մնալ, քանի որ վերջինս որևէ կերպ չի կարողանում մոռանալ Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի կրած խայտառակ պարտությունը՝ չնայած 2020 թվականին արձանագրած հաջողություններին։ Հավելենք, որ Ալիևը պարբերաբար փորձում է առաջ մղել այն քարոզչական թեզը, թե, իբր Ադրբեջանում ներքին դավաճանություն է տեղի ունեցել, և միայն դրա արդյունքում է հայկական կողմին հաջողվել 1992 թվականին ազատագրել Շուշին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն