Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 19:17 08-05-2023

Հայաստանն ու Արցախը ջրի լուրջ խնդիր ունեն

«Եթե ունենում ենք ջրառատ տարիներ, դա դրական է անդրադառնում ջրամբարների լցվելու վրա, հողի բերքառատ շերտի, բայց դա չպետք է ընթանա ցածր ջերմաստիճանով»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Նրա խոսքով՝ եթե ապրիլ-մայիս ամիսներին շրջաններում լինում է ցածր ջերմաստիճան, ապա շատ վատ է անդրադառնում բերքի վրա․ «Գյուղնախարարություն է, գյուղկոմիտե է, չգիտեմ, որևէ հայտարարություն չարեցին, որ ինչ-որ տեղ բերք է վնասվել ցածր ջերմաստիճանի հետ կապված։ Ես կարծում եմ, որ այս տարի լավ տարի է եղել։ Հիմա խնդիր ունենք ջրային ռեսուրսների հետ, և դա կապված է Արցախի Հանրապետության հետ և այն տարածքների, որը նվեր տվեցինք մեր թշնամուն։ Այ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսների վրա։ Բայց ընդհանուր առմամբ՝ ջրային առումով այս տարին բավականին բարենպաստ է նաև հետագա բերքի համար»,-ասաց նա։

Բնապահպանը նշեց, որ տարիներ առաջ հունիս ամսին հանրապետությունում եղել է զրոյական ջերմաստիճան, հունիս ամսին ձյուն է եկել․ «Հիմա մենք կանգնած ենք գլոբալ կլիմայական փոփոխությունների առաջ, կարելի է ամեն ինչ սպասել։ Դեռ մայիս ամիսն է, հնարավոր է ունենանք նաև ցածր ջերմաստիճաններ, և չգիտենք, թե դա ինչ ազդեցություն կունենա բերքի վրա։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կլիմայական փոփոխությունները շատ են, և սպասենք մինչև հունիսի 15-16-ը, եթե չունենանք լուրջ խնդիրներ, 0-ից ցածր ջերմաստիճան, ուրեմն բերքի համար բավականին բարենպաստ տարի կլինի»,-ասաց Ադամյանը։