Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:52 08-05-2023

Անիմաստ է․ Տիրան Խաչատրյանը 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունի


Բազում անգամներ հիմնավորել եմ իմ չգնալու պատճառը, նորից կարող եմ կրկնել․ ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Իրենք ասել էին, թե Տիրան Խաչատրյանը վախենում է մեզ հետ հանդիպել, ես էլ պատասխանել եմ՝ իրենց չափորոշիչներով գնահատվող անձնավորություն չեմ: Եթե իրենք ունեն լուրջ վախեր, կամ ինչ-որ մեկի հետ հանդիպելուց հատուկ ներքնազգեստ են հագնում, ես այդպիսի բան չունեմ: Եթե ուզում են ինձ հետ հանդիպել, կամայական տեղ, իրենց ուզած, թելադրած պայմաններով պատրաստ եմ հանդիպելու: Ուզում են՝ իրենք մենակ, ուզում են՝ իրենք բոլորով, մենք մենակ, եթե դա կբնորոշի իմ վախենալը կամ չվախենալը: Բայց այդ հանձնաժողովին իմ մասնակցությունն անիմաստ երևույթ եմ համարում առնվազն ժամանակ վատնելու տեսակետից»,- նշել է նա:

Դիտարկմանը, որ Օնիկ Գասպարյանն իր մասնակցությամբ լեգիտիմացրել է այդ հանձնաժողովի գործունեությունը, Տիրան Խաչատրյանը պատասխանել է.

«Ես իր հետ այս թեմայով զրուցել եմ, իր դրդապատճառները բոլորովին այլ են եղել: Շատ հարցեր կան, որ մեր զրույցից հետո ճշտվել են, բաներ կան, որ ճիշտ չի պատկերացրել, բաներ կան, որ ուզեցել է լավ լինի, այսինքն, այն, ինչ արվել է, ճիշտ պատկերացում ունենան: Բայց վերջին հաշվով պետք է հասկանանք՝ այն, ինչ հանձնաժողովում ասվում է, կտեսաձայնագրվի թե ուղղակի կձայնագրվի, այդ ասածը կամ չասածը որևէ տեղ չեն հանրայնացվելու։ Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը ինքն է շատ բաներում մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ, առավել ևս, հանցագործությունները», - նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովին չներկայանալու պատճառներից մեկն էլ այն է, որ հանձնաժողովում հավաքված են ոչ մասնագետ, զինվորական գործից անտեղյակ մարդիկ։

Մեկնաբանելով Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքի վերաբերյալ հայտարարությունը, Տիրան Խաչատրյանն ասաց․ «Եթե ես բժիշկ չեմ, ես բժշկությունից չպետք է խոսեմ, եթե ես քաղաքական գործիչ չեմ, ես այդ քաղաքական երևույթների մեջ իմ վերաբերմունքը կամ դրսևորումները չպետք է ունենամ։ Մարդը, եթե ունի մի փոքր բարոյականություն, այն հարցերը, որ իրեն չեն վերաբերում, քիթը չպետք է խոթի դրանց մեջ»,- շեշտել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իրականում մասսայական դասալքություն իսկապես եղել է, իսկ պատճառը պետության վարած քաղաքականությունն էր, քանի որ համապատասխան քայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվել։