Ներքին 3 տարի առաջ - 14:32 08-05-2023

ԱՆ-ն 32-ամյա կնոջ մահվան մասին լուր չունի

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է ստացիոնար բուժման մեջ գտնվող 32-ամյա կնոջ դի, հայտնում է shamshyan.com-ը։

Oragir.News-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ իրեն նման տվյալ չեն հաղորդել, իսկ shamshyan.com-ը չի համարում աղբյուր։

«Ես խնդրում եմ՝ փորձեք ոստիկանությունից որևէ բան պարզել, որովհետև մեր դաշտում չէ»,- ասաց Խաչատրյանը։

ՆԳՆ-ից Զարզանդ Գաբրելյանն էլ Oragir.News-ին հայտնեց, որ գործը գտնվում է Քննչական կոմիտեում, այլ մանրամասներ այնտեղից ճշտենք։ Քննչական կոմիտեից էլ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Oragir.News-ին հայտնեց, որ նախաձեռնված է քրեական վարույթ։

«Դեպքի հետ կապված քրեական վարույթ կա նախաձեռնված քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հարկանիշներով, դիակի արտաքին զննությամբ բռնության, արտաքին ներգործության հետքեր չեն հայտնաբերվել, քրեական վարույթով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառներն ի հայտ բերելու համար, այսինքն՝ այս պահի դրությամբ դեռևս վաղ է վերջնական եզրակացություն անելը»,- նշեց Աբրահամյանը։

Հարցրինք Աբրահամյանից՝ հնարավո՞ր է դեղորայքի չարաշահման հետևանք լինի ստեղծված իրավիճակը՝ Աբրահամյանն ասաց. «Դրա համար եմ ասում՝ պատճառների հետ կապված փորձաքննության եզրակացությունները կստանանք, նոր դրա հիման վրա վերջնական եզրակացություն կանենք, պարզ կլինի, թե մահը ինչի արդյունքում է վրա հասել»։

Աբրահամյանը նշեց, որ այս պահին չունեն տվյաներ, համաձայն որի անձը բացի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից այլ առողջական խնդիր ունենա։ «Սուր հեգեկան խնդիրների հետ կապված ընդունվել է, բայց ինչ-որ առանձնահատուկ բաների վերաբերյալ այս փուլում տվյալներ չունենք։ Որքանով որ տեղյակ եմ, երկար ժամանակ չի գտնվել առողջության կենտրոնում»,- ասաց Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի